...

Աստղերը հուշում են. Իշխան Սաղաթելյան

Աստղերը հուշում են. Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյան. Կենդանակերպի նշանը` Պաուզեր:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը խառը-բարենպաստ կլինի:

Երկուշաբթի օրը ընդդիմության հանրահավաքը կհետաձգվի, քանի որ գազալցակայաններում գազ չկա, և ավտոները չեն լիցքավորվել:

Երեքշաբթի ընդդիմության հանրահավաքը նորից չի կայանա, քանի որ ՀՅԴ-ն նշելու է Խանասորի արշավանքի 107-ամյակը, իսկ ԱԺՄ-ն՝ խորհրդարանը գրավելու 25-ամյակը:

Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ ՀՅԴ-ն կողմ ըլլալով, դեմ կըլլա, որ «Երկիր մեդիան» պահպանել է եթերը, իսկ 5-րդ ալիքը՝ ոչ:

Հինգշաբթի Վազգեն Մանուկյանին կմեղադրեք ռոմանտիկ չլինելու մեջ և կառաջադրեք ձեր թեկնածությունը՝ ազգի փրկչի պաշտոնում:

Ուրբաթ օրը կհայտարարեք հունվարի 27-ին, կամ՝ փետրվարի 13-ին, կամ՝ մարտի 2-ին, կամ էլ վերջին վարիանտ՝ մայիսի 9-ին, իշխանափոխության վճռական օր նշանակելու մասին:

Շաբաթ և կիրակի օրերին մասնակցեք երկիրը ժեխից մաքրելու շաբաթօրյակին: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 2, 2021


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1259 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ