...

Աստղերը հուշում են. Իշխան Սաղաթելյան

Աստղերը հուշում են. Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյան. կենդանակերպի նշանը՝ Միկի Մաուզեր

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի վճռական իրադարձություններով: 

Երկուշաբթի կհայտարարեք, որ բոլոր դավաճանները պատասխան են տալու Շուշին ու Ղարսը թշնամուն հանձնելու համար. երեկոյան Ղարսի համար ձեր անդամությունը կսառեցնեն:

Երեքշաբթի օրը կհայտնեք, որ Վազգեն Մանուկյանի կոալիցիոն կառավարությունում դաշնակները նախարարական պորտֆելները ստանալու են փակ ծրարով: 

Չորեքշաբթի կբացականչեք, որ միայն Նաիրի Հունանյանով կա ազգին փրկություն:

Հինգշաբթի GPS-ով կապացուցեք, որ ՀՅԴ-ին են պատկանում ոչ միայն Ալավերդյանի վրայի գրասենյակն ու «Վալեմ Պլազան», այլև՝ բոլոր բուհերի պատմության ֆակուլտետները:

Ուրբաթ ԺԵԿ-ից տեղեկանք կհանեք, որ ծառայել եք ՀՅԴ բանակում՝ մասնակցելով ներքաղաքական պատերազմին:

Շաբաթ և կիրակի օրերին Բագրատ Եսայանի տանը կմասնակցեք «Դաշնակցությունն անելիք ունի» գրքուսույցի շնորհանդեսին: Ու հիշեք, որ աստղերը միայն հուշում են, բայց չեն կրակում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 41, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1543 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ