...

Աստղերը հուշում են. Իշխան Սաղաթելյան

Աստղերը հուշում են. Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյան. Կենդանակերպի նշանը՝ Պարկաթզուկ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ազատագրական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Դաշնակցությունը պատրաստ է զենքի ուժով սահմանադրության շրջանակներում հեղաշրջում անել:

Երեքշաբթի օրը կհերքեք այն ստոր տեսակետը, թե դաշնակները ամեն անգամ մեկի պոչից կպած, խորհրդարան են մտնում և կհայտարարեք, որ իրականում Քոչարյանն էր ձեր պոչից կպել:

Չորեքշաբթի օրը կպարզաբանեք, որ մտադիր չեք փողոցային պայքարը շարունակել, քանի որ ամառը շոգ է, աշնանը անձրև է գալիս, ձմռանը ցուրտ է, իսկ գարնանը սկսվում է գարնանացանը:

Հինգշաբթի օրը կհայտարարեք, որ եթե իշխանությունները հրաժարական չտան, ապա «Հայաստան» դաշինքն ամբողջ կազմով հուլիսի 10-ին վայր կդնի իր մանդատները. բայց՝ 2025թ. հուլիսի 10-ին:

Ուրբաթ օրը ապօրինի գույք ունենալու կասկածանքով կստուգեն Քոչարյանի օբյեկտները. ստիպված կլինեք ամիսն անցկացնել առանց պարգևավճարի:

Շաբաթ և կիրակի նայեք աստղերին. եթե դրանք չեն երևում, ուրեմն դուք ընդհատակում եք մնացել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   996 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ