...

Աստղերը հուշում են. Լենա Նազարյան

Աստղերը հուշում են. Լենա Նազարյան

Լենա Նազարյան. Կենդանակերպի նշանը՝ Բիգուձի

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հարուստ կլինի նեղսրտած իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ նախկին բոլոր իշխանությունները պետք է ներողություն խնդրեն իշխանությունն իրենց թողնելու համար:

Երեքշաբթի օրը կպնդեք, որ եթե Ռուսաստանը 2020 թվի պատերազմին չմիջամտեր, ապա դուք Ղարաբաղի հարցը վերջնականապես կլուծեիք:

Չորեքշաբթի օրը Վազգեն Մանուկյանի հետ հուշագիր կստորագրեք՝ «Իդիոտների ակումբ» ստեղծելու վերաբերյալ: 

Հինգշաբթի օրը կհայտարարեք, որ ինչքան երկիրը տարածքով մեծ է, այնքան հոգսերը ավելի շատ են լինում: 

Ուրբաթ օրը շրջանառության մեջ կդնեք օրենքի նախագիծ, ըստ որի կբացառվի որևէ միջանցքի տրամադրում՝ Թագուհի Թովմասյանին և Աննա Գրիգորյանին, ԱԺ-ի շենքում քայլելիս:

Շաբաթ և կիրակի օրերին «նալադկա» արեք ձեր խոսափողը. կարող է պատահի, ձեզ հետևում են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   994 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ