...

Աստղերը հուշում են. Լենա Նազարյան

Աստղերը հուշում են. Լենա Նազարյան

Լենա Նազարյան. Կենդանակերպի նշանը՝ Այծյամնիկ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի թավշյա իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցից առաջ կխնդրեք, որ երեխաներին հեռուստացույցների մոտից հեռու տանեն, իսկ էկրանի վրա նշեն՝ 18+:

Երեքշաբթի կհայտարարեք, որ 2018-ին ոչ թե Նիկոլն է հեղափոխություն արել, այլ Սերժն է իշխանություն կորցրել:

Չորեքշաբթի օրը կպնդեք, որ Ռուսաստանը էն գլխից գիտեր, որ Սևրի պայմանագիրը չի լուծելու և հարցը թողնելու են իրենց ուսերին: 

Հինգշաբթի օրը շնորհակալություն կհայտնեք Ռուսաստանին, որ Ալեքսանդրապոլի պայմանագրից հետո փրկել է իրենց իշխանությունը:

Ուրբաթ օրը ձեր հարցազրույցների մոնիթորինգի արդյունքում ցմահ կնշանակվեք Հայաստանում «Վալիդոլ» դեղագործական կոնցերնի արտակարգ և լիազոր ներկայացուցիչ:

Շաբաթ և կիրակի օրերին պատրաստվեք «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» հետաքննչական խաղին: Եվ հիշեք, աստղերը ֆռռում են, բայց չեն ֆռռացնում: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 37, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   884 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ