...

Արդար է, ժողովուրդ, արդար

Արդար է, ժողովուրդ, արդար

Բա´, հարգելի ՔՊ-ականներ: Բա տենց էլ է լինում: Էն որ ժամանակին ընդդիմադիր Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը խորհրդարանի ամբիոնից դահլիճը ծխեցնում էին զիզի-բիզի ծուխերով, հեչ կպատկերացնեի՞ն, որ գալու են ժամանակներ, երբ իրենք են խրտնելու, որ այլ ընդդիմադիրներ էլ այդ նույն ամբիոնն օգտագործում են Արցախի դրոշ ցցելու համար: Այն ժամանակ էլ էին իշխանավորները դատապարտում ընդդիմադիրների սարքած այդ ակցիան, հիմա էլ են իշխանավորները դատապարտում ընդդիմադիրների սարքած ակցիան: Արդար է, ժողովուրդ, արդար:

Դե հիմա վայելեք ձեր թամաշաները: Իրար լավ էլ փոխլրացնում եք: Խորհրդարանը սարքել եք էժանագին բեմադրությունների թատերաբեմ: Չգիտես՝ որ մեկին ասես, ոնց ասես, ամեն մեկն իր դերի մեջ մտած հայրենիք-հայրենիք է խաղում: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1410 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ