...

Աստղերը հուշում են. Նաիրա Զոհրաբյան

Աստղերը հուշում են. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյան. Կենդանակերպի նշանը՝ Սուս-լիկ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի պայծառ իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը կդատապարտեք Նիկոլ Փաշինյանին, որ թաքուն ղազագիր է ստորագրել:

Երեքշաբթի օրը՝ ընդդեմ իշխանությունների վարած ազգադավ քաղաքականության, հրապարակավ կպատռեք Գագիկ Ծառուկյանին ուղղված ղազագիրը:

Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ միայն արյամբ կա հային փրկություն:

Հինգշաբթի օրը ստիպված կլինեք արյուն հանձնել հիվանդանոցում, որ քննչական մարմիններին ցույց տաք, թե ինչ եք նկատի ունեցել չորեքշաբթի օրը:

Ուրբաթ օրը Արյունաբանական կենտրոնը կվերադարձնի ձեր արյունը՝ պարզաբանելով, որ ոսկու և ադամանդի պարունակությունն արյան մեջ գերազանցում է սահմանված նորմերը:

Շաբաթ և կիրակի օրերին կուսակցական ուսումնավարժական պարապմունքներ անցկացրեք. սեղան ու լյուստրա ջարդեք, բայց աթոռին ձեռ չտաք` կարող է հետո ձերը լինել:

«Չորրորդ իշխանություն», թիվ 36, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1077 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ