...

Այլ բան չէինք սպասում

Այլ բան չէինք սպասում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, անդրադառնալով 2008թ. մարտի 1-ի ոճրագործությանը, ասել է. «Մարտի 1-ը մեր պատմության մի դրվագն է, որը այն ժամանակվա ընդդիմություն հայտարարողները, Արցախի հարցից հրաժարվողները կարողացան տարիներ շարունակ օգտագործել, ճնշում բանեցնել պետության վրա, պետական կառույցների վրա, և առայսօր էլ այսօրվա ողբերգությունները պայմանավորված են այդ մանիպուլյացիաներով:

Եթե հիշում եք մարտի 1-ի հիմնական կազմակերպիչներին, որոնք իրենց իշխանության օրոք նույնիսկ առանց պետական դիրքորոշում արտահայտվելու արդարացվեցին եվրոպական դատարաններում, բայց իմ անձնական համոզումն է, որ մարտի 1-ը այսօրվա սկիզբն էր»:

«ՉԻ». Հասկանալի է, քոչարյանականներից այլ բան սպասելի չէ: Բայց մի ուրիշ բան մեր ուշադրությունը գրավեց. քոչարյանական խոսափողներից մեկը, անունը չենք տալիս, գրել է, թե այս իշխանությունների օրոք 1500 անգամ ավելի շատ են եղել մահերը, քան մարտի 1-ին: Ու էլի մի քանի հոգի նույնն են գրել:

Այսինքն՝ սա էլ մարտի 1-ի ոճրագործության ծանրությունը թեթևացնելու նոր ձև է: Հա, ասում են՝ 10 զոհ է եղել, բայց դա ի՞նչ է այն զոհերի համեմատ, որ ունեցել ենք 44-օրյա պատերազմում, սեպտեմբերյան ագրեսիայում: Մի քիչ էլ գնա, կարող է մեդալ ուզեն, որ «ընդամենը» 10 մարդ են սպանել: Չեն ասում, որ սպանությունը մնում է սպանություն, լինի մեկ հոգի, թե 4000:

Ձեր արածը այսպես ներկայացնելով՝ համեմատություն տարեք Երկրորդ Համաշխարհային պատերազմի հետ, այնտեղ ավելի քան 300 հազար զոհ ենք տվել: Հպարտության նոր ալիք կբացեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   381 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ