...

Ձեր ուղեղը ցույց կտա՞ք

Ձեր ուղեղը ցույց կտա՞ք

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը այսօր մամուլի ասուլիսում նշել է. «Մենք ունենք ՍԴ դատավոր, որի ուղեղը կազմված է միայն «Մարտի 1» բառակապակցությունից:

«ՉԻ». Մեկն էլ կիմանա, թե սրանց ընտրած ՍԴ դատավորները իրավագիտության գուրուներ էին: Մենք մարդ գիտենք, որին Աղվան Վարդանյանն ու նրա մյուս իշխանավոր ընկերները ՍԴ դատավոր էին ընտրում, որը մենակ 1996 թվականի ընտրություններից էր խոսում: Ավելին, ՀՅԴ անդամ էր, այսինքն՝ կուսակցական սկզբունքով էին ընտրել դատավոր: Ավելին, իրավագիտությունից կիլոմետրերով հեռու էր: Ավելին, 1996-ին խորհրդարանում ղեկավարների ծեծ ու ջարդ կազմակերպած դեմքերից մեկն էր: 

Մենք ընդամենը մի հոգու մասին ենք խոսում, բայց ՍԴ-ն տարիներ շարունակ էս կարգի մարդկանցով է լցված եղել:

Ինչպես իրեն կդրսևորի Սեդա Սաֆարյանը՝ որպես ՍԴ դատավոր, կյանքը ցույց կտա, դեռ չգիտենք: Բայց նա մարտի 1-ի գործով փաստաբան է եղել, այդ սպանդի մանրամասներն ուսումնասիրող խմբի անդամ, բնական է, որ պիտի ժամանակի մեծ մասը ծախսեր այդ ոճրագործության բացահայտման վրա: Ընդ որում՝ բավական արդյունավետ է աշխատել: Աղվան Վարդանյանին ի՞նչն է մրմռացնում այստեղ, որ իրեն ՍԴ դատավոր նշանակեին, դուր կգա՞ր, եթե մեկն ասեր, թե իր ուղեղը կազմված է միայն մանկատուն բառից:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   828 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ