...

Բացահայտ ակնարկ

Բացահայտ ակնարկ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է. ««Մեզ փորձում են համոզել, թե առավելագույնը, ինչին կարող է հավակնել Հայաստանի Հանրապետությունը 29.800 քառակուսի կիլոմետրն է»,- ահա այս նախադասությամբ են իրենց օրը սկսում ու ավարտում տասնյակ «վերլուծաբաններ», «քաղաքական գործիչներ», «հասարակական գործիչներ» ու կամ այլ ձևական զբաղվածություն ունեցող ազդեցության գործակալներ։ 

Իմ տունը, իմ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է ու այն հավերժ է»:

«ՉԻ». Հետաքրքիր է, թե ով է մեղադրում այս իշխանություններին, որ բավարարվում են ընդամենը 29.800 քառակուսի կիլոմետրով:

Մի րոպե, մի րոպե... սպասեք, հիշենք, հա, ո՞վ է սա ասել. «Խոսել փոխզիջման մասին, նշանակում է խոսել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայի մասին, բայց մենք թույլ չենք տա Հայաստանի և Ղարաբաղի կապիտուլյացիան: Հայ ժողովուրդը պետք է ամեն ինչ անի, այսպիսի կապիտուլյացիաներից խուսափելու, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ինքնասիրությունը պաշտպանելու համար»

Հը՞, ազդեցության ո՞ր գործակալն է սա ասել, իր օրը ո՞վ է այսպիսի «վերլուծություններով» սկսել: 

Հավատներս չի գալիս, մի՞թե Վահագն Ալեքսանյանը նկատի ունի Նիկոլ Փաշինյանին: Բա, Հայաստանի ու Ղարաբաղի տարածքային ամբողջականության, փոխզիջումների անթույլատրելիության մասին նա էր ճվճվում Խորենացի փողոցում: Կապիտուլյացիա. նույնիսկ էդ բառն է արտաբերել: 

Չգիտենք, ոնց հասկացանք, այսօր ՔՊ վարչությունում լուրջ «ռազբորկաներ» են լինելու: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   465 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ