...

Բարեկամ կանանց լռությունը

Բարեկամ կանանց լռությունը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ բազմոցին նստած հետևում է 2022թ. Աշխարհի առաջնության Ֆրանսիա-Մարոկկո հանդիպման ընթացքին:

«ՉԻ». Արցախն արդեն մի քանի օր է, շրջափակման մեջ է, զատո Գրիզմանը տեսեք՝ ինչ պասեր է տալիս: 

Ադրբեջանը արդեն 2-րդ օրն է, ինչ դադարեցրել է դեպի Արցախ գազամատակարարումը, բայց ասեք, որ Մբապեն գազան է, ոնց է վազում:

Արցախում երեխաները ջեռուցման բացակայության պատճառով մանկապարտեզ ու դպրոց չեն հաճախում, բայց արդար լինենք, Մարոկկոն լավ էր խաղում, մի պահ խեղդել էին ֆրանսիացիներին:

Արցախը հայաթափման եզրին է, բայց էն ջահել ֆրանսիացին մտավ ու միանգամից գոլ խփեց:

Հալալ է Աննա Հակոբյանին, որ նման ծանր ժամանակներում կարողանում է ամուր նյարդերով արժանի պատասխան տալ աշխարհին:

Հ.Գ. Իմիջիայլոց, այսօր վարչապետը սրտնեղել էր, թե որոշ բարեկամ երկրներ չեն արձագանքում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին: Մենք ավելին ասենք, որոշ բարեկամ կանայք էլ չեն արձագանքում:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4228 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ