...

Բարի գալուստ Սևանա ճահիճ

Բարի գալուստ Սևանա ճահիճ

Լրագրող Հովհաննես Շողիկյանը Սևանա լճի լուսանկարներ է հրապարակել և գրել. «Էլ կապուտակ չի, կանաչակ ա: Լճաշենի հատվածից ահավոր գարշահոտ էր գալիս»:

«ՉԻ». Մեկ այլ լրագրող՝ Արման Սուլեյմանյանը, լճի ներկայիս պատկերն է ներկայացրել տիեզերքից: Տխուր պատկեր է:

Եթե հիմա հանենք լճի մակարդակի վերաբերյալ վիճակագրությունը, ապա ակնհայտ կդառնա, որ 2000-ականների կեսերից լճի մակարդակն անընդհատ բարձրացել է, իսկ ահա 2018-ից հետո՝ անընդհատ նվազել:

Նվազել է այնքան, որ սկսվել է Սևանա լճի ճահճացման պրոցեսը: Մանավանդ, այս շոգին, երբ հազարավոր մարդիկ փախչում են այնտեղ, պատկերացնո՞ւմ եք նրանց վիճակը, երբ ափամերձ տարածքները ջրիմուռների մեջ են կորած, դրանց հոտն էլ՝ թող ու փախի:

Պատճառն այն է, որ իշխանություններն այս չորս տարում այդպես էլ նոր ջրամբարների ուղղությամբ գործ չարեցին, երևի մտածել են, թե Սևանը կա, էլ ջրամբարն ի՞նչ ենք անում, պլյուս՝ ի վիճակի չեն նվազեցնել օլիգարխների ախորժակը, որոնք իրենց ձկնաբուծարանների, դաշտավայրերի ու արոտավայրերի համար միլիոնավոր խորանարդ մետր ջուր են օգտագործում: Հիմնականում՝ Սևանա լճի ջուրը: 

Քաղաքական դաշտը ճահիճ էր, հասկացանք, հիմա էլ մեր ջրային ռեսուրսներն են ճահիճ սարքում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1137 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ