...

Բլից-վիրտուալ Ռոբերտ Քոչարյանի հետ

Բլից-վիրտուալ Ռոբերտ Քոչարյանի հետ

- Պրն Քոչարյան, Պոզների հետ Ձեր հարցազրույցը․․․

- Ի՞նչ 200 հազար դոլար։ Ստոր հույհույանքներ են։

- Երևի ուզում էիք ասել՝ հերյուրանքներ։

- Հա, էլի, դրանից։ Ես 200 հազար դոլարը ծախսելու ավելի լավ ձև գիտեմ, դա 40 հազար հատ պիցցա յա, կամ էլ 39950 հատ՝ պլյուս Վազգեն Մանուկյանի 3 հատ ելույթ։

- Լավ, քանի որ անցանք ներքաղաքական խնդիրներին՝ չէի՞ք ասի, թե ինչու եք ուզում վերադառնալ իշխանության։

- Ես մեծ փորձ ունեմ։ Մի անգամ Ղարաբաղն եմ դուրս բերել ծանր վիճակից, մի անգամ՝ Հայաստանը։

- Դե, դատելով արդյունքներից՝ լավ կլիներ մի անգամ էլ Ադրբեջանը դուրս բերեիք․․․ Լավ, իսկ ո՞ր ուժերի հետ եք մասնակցելու ընտրություններին։

- Դեռ չեմ որոշել։ Վանեցյանը՝ եսի՞մ, մի անգամ արդեն Արթուրիկ անունով հաճախորդ ունեցել եմ, էն դաշնակներն էլ շատ թանկաշուկա են․․․ Տեսնում ե՞ք՝ ինչ գրական հայերեն եմ խոսում։

- Իսկ լուրջ մրցակցությունից չե՞ք վախենում։ Օրինակ՝ Կոնգրեսը․․․

- Հազար անգամ ասել եմ՝ «Կոնգրեսը» իմը չի, տղայինս ա, աշխատավարձից կոպեկ-կոպեկ հավաքել ա, 6 միլիոն դոլարով առել։

- Չէ, հյուրանոցի մասին չէի հարցնում, այլ կուսակցության։

- Ո՞նց, Կոնգրեսը կարող ա մասնակցի՞․․․ 

- Հանգստացեք, պրն Քոչարյան, ինչո՞ւ սփրթնեցիք, ջուր խմեք։

- Չէ, չէ, ուղղակի մի քիչ նյարդացա։ Բայց հաստա՞տ կարող ա մասնակցի․․․

- Պրն Քոչարյան, մարտի 1-ի գործից պրծաք, բայց ոնց որ թե կարող են նոր մեղադրանքներ ներկայացվել։

- Ի՞նչ մեղադրանքներ։ Հոկտեմբերի 27-ը՞:

- Չէ։

- «Պապլավոկի» գո՞րծը։

- Չէ։

- 4 միլիարդ դոլար թալանե՞լը։

- Չէ։

- Ընտրություններ կեղծե՞լը։

- Չէ։

- Պետական գույքն օտարե՞լը։

- Չէ։

- Բա ուրիշ ի՞նչը, էլ ոչ մի լուրջ բան չեմ արել։ Այնպես որ՝ կրելու եմ։

- Այդ հանցանքների պատասխանատվության բե՞ռը։

- Չէ, ընտրությունները։

- Եթե սատանան Ձեզ անմահություն առաջարկի․․․

- Հա, Պոզներն էլ էդ հարցը տվեց, չնայած էն 200 հազարի մեջ չէր մտնում։ Իհարկե կհրաժարվեմ անմահությունից։

- Ինչո՞ւ։

- Անմահությունն ինչի՞ս ա պետք, եթե Հայաստանում ցմահ ազատազրկումը չեն վերացրել։

- Փաստորեն հոռետես եք։

- Էդ ի՞նչ բառեր եք օգտագործում։

- Նկատի ունեի՝ պեսսիմիստ։

- Հա դե եսի՞մ։ Համ ասում եք Կոնգրեսը կարող ա մասնակցի․․․
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1291 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ