...

Չարենցի «Երկիր Նաիրին» հանգի՛ստ թողեք․ Օտյանի «Ընկեր Փանջունին» կարդացե՛ք

Չարենցի «Երկիր Նաիրին» հանգի՛ստ թողեք․ Օտյանի «Ընկեր Փանջունին» կարդացե՛ք

Ահա մի փոքրիկ հատված «Ընկեր Փանջունի» վեպից, որում նկարագրված է հեղափոխականի մանկությունը․

Հակառակ իր խոսելու մարմաջին` փոքրիկն Փանջունի հաճախ սխալ կը գործածեր բառերը, բոլորովին աղավաղելով անոնց նշանակությունը: Օր մը սեղանի մը վրա դրված արժեքավոր անոթ մը կառնե ու գետին նետելով ջարդ ու փշուր կընե:

Հայրը, իրիկունը գործեն վերադարձին, կը տեսնե եղածը և տղան կանչելով ու անոթին կտորտանքները ցույց տալով կը գոչե.

— Ծո, ինչ ես ըրեր անոթը:

— Շինեցի հայրիկ,— կը պատասխանե փոքրիկ Փանջունի միամիտ համոզումով մը:

— Ծո ինչ շինել, կոտրել ես, շան զավակ:

— Չէ, հայրիկ, շինեցի,— կը պնդե տղան:

Ոչ մեկին չի՞ հիշեցնում։ Հիշեցնենք․ ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ 90-ականների հաղթանակը պարտություն էր։ Իսկ 2020-ի սեպտեմբերի 27-ին ասում էր՝ ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք ճանաչելու։ 

Եվ հիմա մեր հեղափոխական նոր Փանջունին որպես փրկօղակ կառչել է Չարենցի «Երկիր Նաիրիից»։ Վերջին ասուլիսում պնդել է, թե Արցախում տեղի ունեցավ այն, ինչ վեպում նկարագրված է։ Արցախում ո՞ւմ պատճառով դա տեղի ունեցավ։ Արցախին այլ հնարավորություն թողե՞լ էիք, երբ տարել էիք դեպի պատերազմ։

Մի խոսքով, «Ընկեր Փանջունին» կարդացե՛ք․ ձեր իրական պատկերն այնտեղ է։ Թեպետ եթե «Երկիր Նաիրին» ուշադիր կարդաք, այնտեղ էլ ձեզ կտեսնեք։ Բայց ո՞ւմ ենք ասում, չէ՞ որ մերօրյա փանջունիները հաճախ սխալ կը գործածեն բառերը՝ բոլորովին աղավաղելով անոնց նշանակությունը։ 

Զարուհի Գաբրիելյան

Հ․Գ․ Մեր մեծերի՝ Չարենցի, Մաթևոսյանի, Թումանյանի, Սիրադեղյանի անունները հաճախ են տալիս քաղաքական այս կամ այն ճամբարի համակիրները, մեջբերումներ են անում, հետո միտքն աղավաղում, փչացնում։ Բա՛վ է, ձեր կիսագրագիտությունը ձե՛զ պահեք։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1537 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ