Ադրբեջանի ղեկավարը գրել է. «Լևոն Տեր-Պետրոսյանին ո՞վ և ինչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից եւ վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»:
«ՉԻ». Շատ մունդառ մարդ դուրս եկավ այս մարդը: Սրան էլ հանգիստ չեն տալիս Առաջին նախագահի հաղթանակները: Ասա՝ բավարարվիր նրանով, որ 44-օրյա պատերազմում հաղթել ես, Արցախը հայաթափել ես, Հայաստանի տարածքներ ես վերցրել, միջանցքի հարցն ես արդեն օրակարգ մտցրել, պլյուս, Հայաստանի իշխանությունները կատարում են քո բոլոր քմահաճույքները:
Բայց մեկ է, Ալիևը հենց Տեր-Պետրոսյանի անունը լսում է, հոգեխանգարմունքի մեջ է ընկնում: Ասում է՝ չէ, Նիկոլը հեչ, նրան ով ասես կհաղթեր ու կնվաստացներ, սաղ Լևոնն ա մեղավոր:
Ասում է՝ չէ, էդ Նիկոլ Փաշինյանը չի իր զավակին Ղարաբաղ ուղարկել, Լևոնն ա ուղարկել: Բա:
Մենք պարբերաբար կանդրադառնանք Ադրբեջանի բռնապետի մտքերին: Ինչ-որ շատ ակտիվ է էս քանի օրը սոցցանցերում: