ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը գրել է. «Իսկ ժամանակին ճակատագիրը generous (շռայլ) գտնվեց և Լևոն Տեր-Պետրոսյանին բաժին ընկավ մի ժողովրդական, գրեթե ջերմ անուն՝ «Լևոն պապիկ»։ Մի անուն, որ հիշեցնում էր հարևան բակի իմաստուն պապին, ով արևածաղիկ էր տալիս, նարդի խաղում ու խրատ տալիս՝ հանուն լավ ապագայի: Բայց ո՞ւմ էր պետք այդպիսի պապը»:
«ՉԻ». Էս աղջկա անունն առաջին անգամ ենք լսում, ասեցինք՝ մի հատ տեսնենք՝ ով է: Հա լավ, ոչինչ, խոխա է, դեռ ինստիտուտը չի ավարտել, դեռ փորձում է ինչ-որ դիպլոմ կպցնել, թե չէ մութ ուժերը հա շահարկում են, որ Նիկոլը քոլեջից գտել, բերել է խորհրդարան:
Բայց մի բան արդեն լավ սովորել է. որ շեֆին քննադատելը պետք է վճռական արձագանք ունենա: Ու քանի որ դեռ ինստիտուտ չի ավարտել, կրթությունը կաղում է, գիտելիքները դեռ ճամփին են, դրա համար քաղաքական ինչ-որ մտքեր հայտնելու փոխարեն հազիվ քննադատողի տարիքի ու անձնագրային տվյալների վրայով է անցնում:
Չնայած, այնպես ենք ասում, յանի էն մնացած, ավելի փորձառու դեղնակտուցները նույն ոճով չեն պատասխանում: