...

Գվարդիոլան պետք է խոսի

Գվարդիոլան պետք է խոսի

ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված Արաս Օզբիլիսը, որի մրցակիցը ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, որ իր մասին սոցցանցերում տարածվող նորություններին լայք դրած իր կողմնակցին ՀՖՖ-ից նույնիսկ զանգել ու զգուշացրել են, որ կհեռացնեն այն աշխատանքից, որով նա հիմա զբաղվում է հայկական ֆուտբոլում: 

«ՉԻ». Դե ասա՝ էժան է պրծել: Որ սրտիկեր, քրեական գործ էին հարուցելու: 

Ասում էինք, չէ՞, որ էս ֆուտբոլի նախագահի ընտրություններում ավելի շատ քաղաքականություն կա, քան քաղաքական ընտրություններում: Կան նախագահի թեկնածուներ, կան նրանց աջակցող ուժեր, թևեր, ֆրակցիաներ, ընդդիմություն, իշխանություն, նախընտրական խոստումներ:

Նույնիսկ վարչական լծակների օգտագործում, զգուշացում, սպառնալիք կա: Շանտաժ, ուլտիմատում... էս վերջինը «Փյունիկի» նախագահն է ներկայացրել: Ասում է` եթե Արմեն Մելիքբեկյանը վերընտրվի, իր թիմին հանելու է Հայաստանի առաջնությունից: Երեխաներով, պատանեկան թիմերով:

Նման բան ոչ մի տեղ չեք տեսնի, նույնիսկ Անգլիայի Պրեմիեր-լիգայում: 

Այնպես որ, ով որ ասում է, թե Հայաստանում քաղաքականությունը սատկած է, սխալվում է: 

Հ.Գ. Լայքեք էս հոդվածը, արխային, բան ասող չի լինի: 

Հ.Գ. Հա, մեկ էլ, էսօր ուշ երեկոյան «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ակումբային առաջնությունում խաղ ունի: Այդ առթիվ Պեպ Գվարդիոլան նախախաղյա ասուլիս է տալու: Մեր էն Fast TV-ի լրագրողը թող մի հատ հարցնի, թե ում է ցանկանում տեսնել ՀՖՖ նախագահի պաշտոնում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   296 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ