...

Դարձավ վիճակախաղի տոմս

Դարձավ վիճակախաղի տոմս

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը վերսկսված է:

Տոմսեր ձեռք բերել ցանկացողների ահռելի մեծ քանակով պայմանավորված՝ ՀՖՖ տոմսերի վաճառքի պաշտոնական կայքը դադարեցրել էր իր գործունեությունը. կայքում միաժամանակ մոտ 5000 օգտատիրոջ գտնվելը և տոմս ձեռք բերելու փորձերը հանգեցրել էին կայքի խափանմանը:

Այժմ www.tickets.ffa.am-ն անցել է իր բնականոն աշխատանքին: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար կայքը ծանրաբեռնվածության դեպքում կծանուցի օգտատերերին, որ տվյալ պահին հնարավոր չէ գնում կատարել և պետք է սպասել մինչև որոշ օգտատերեր կատարեն գործարքը և դուրս գան կայքից»:

«ՉԻ». Իհարկե, շատ լավ է, որ սեպտեմբերին կայանալիք Հայաստան-Խորվաթիա խաղի տոմսերի շուրջ արդեն հիմա նման աժիոտաժ կա:

Բայց շատ վատ է, որ հազարավոր երկրպագուներ ժամերով փորձում են տոմս գնել ու չեն կարողանում: Պատկերացնո՞ւմ եք նրանց հոգեվիճակը, ինչքան մարդ է ինֆարկտի եզրին հասել, նյարդայնացել: 

Դժվա՞ր էր այս ամենը կանխատեսել ու ֆեդերացիայի կայքը տեխնիկապես այնպես բարելավել, որ 5000 հոգու մուտքից չխափանվի: Ընդամենը 16 հազար տոմս է, բայց կայքը 80-ականների սերվերով է գործում:

Անգլիական, իտալական, գերմանական ակումբներն ամեն շաբաթ 30-40 հազար տոմս են վաճառում, ոչ մի խնդիր չեն ունենում: Որովհետև չեն զլացել փող ծախսել տոմսերի վաճառքն ապահովող համակարգեր ունենալու վրա:

Իսկ www.tickets.ffa.am-ն էլի ճկռել է: Մի հատ համացանցը նայեք, ինչքան զայրացած մարդ կա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2286 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ