...

Չինացիների բախտը բերել է

Չինացիների բախտը բերել է

ԱԺԲ ներկայացուցիչ Արա Պապյանը՝ Ռադիո FM 106.5-ի եթերում ասել է. «Չինաստանը հետ քաշվեց. ևս երկու շաբաթ և Ռուսաստանը կվերջանա»:

«ՉԻ». Այսօր Չինաստանի արտգործնախարարությունը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին, որն առաջարկել է Ռուսաստանին հեռացնել մեծ 20-յակից կամ G20-ից: «Ռուսաստանը քաղաքական նպատակներ չհետապնդող G20-ի անքակտելի մասն է: Ոչ մի երկիր իրավունք չունի այլ պետության անդամությունը կասեցնել»,- ասել են չինացիները:

Իսկ Global Times-ը, Չինաստանի ամենաազդեցիկ պարբերականներից, հենց այսօր գրել է. «Այն ուժերը, որոնք փորձում են Չինաստան-Եվրամիություն գագաթնաժողովն օգտագործել և Պեկինին պարտադրել ռուս-ուկրաինական հակամարտությունում Արևմուտքի կողմն անցնել, պետք է հստակ մի բան հասկանան՝ Չինաստանին ճնշելու նման անհաշվենկատ փորձերն արդյունք չեն տալու: Ոչ էլ կազդեն «լուրջ հետևանքների» մասին սպառնալիքները: ԱՄՆ-ը փորձեց նման բան անել, բայց անարդյունք»: 

Ընդամենը երկու լուր տվեցինք: Նույն տեսակետները Չինաստանը երեկ էլ է հայտնել, 2 օր առաջ էլ: Պատճառն այն է, որ իրենց բախտը բերել է, Արա Պապյանի պես մտքի ծովին չեն հետևում, չեն լսում: Որ լսեին, միանգամից հետ կքաշվեին, Ռուսաստանը կվերջանար: 

Չգիտենք՝ Ռուսաստանը կվերջանա, թե ոչ, բայց որ քաղաքական միտքը Հայաստանում վերջանալու վրա է, դա՝ հաստատ: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1407 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ