...

Չորրորդ իշխանություն #30 2021

Չորրորդ իշխանություն #30 2021

Համարում նախ կարդացեք Չարենց.

  • ԴՈՒՔ ՍԱՎԱՌՆՈՒՄ ԷԻՔ ՎԵՐ, ԿՅԱՆՔԸ՝ ՏԱՎԻՂ ԱՆՎԱՆՈՒՄ,-
  • ԲԱՅՑ - ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՎ ԵՐԳՈՒՄ ԿԱ՞Ր ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՔ ՀԵՏՔ։
  • Ո՛Վ ԿԱՄԵՆՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԾՆՈՒՆԴԻՑ ՍԿՍՎԻ ԱՅՍ ԿՅԱՆՔԸ -
  • ԹՈՂ ԻՄԱՆԱ՛, ՈՐ ԻՐ ՀԵՏ - ԱՅՆ ԿՄԵՌՆԻ ՀԱՎԻՏՅԱՆ։-

1-ին ԷՋ - ԴՈՒ ԱՆՄԵՂ ԵՍ, ՔՈՉԱՐՅԱՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ

Եթե մայիսի 9-ը մեր համար եռատոն էր, ապա բնավ չէինք ցանկանա, որ նոյեմբերի 9-ն էլ դառնար եռասուգ: Իսկ դրա համար կան որոշակի նախադրյալներ: Առաջին՝ իշխանությունները, երկրորդ՝ ընդդիմությունը: Կարելի է նույնիսկ կոնկրետացնել. քոչարյանական ընդդիմությունը:

2-րդ ԷՋ - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՃԱՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Մարդը, որ ընդամենը հինգ ամիս առաջ հրաժարվեց նախկին երեք նախագահներով միասնաբար կանխել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը և դրանով իսկ նրան իշխանությունը պահպանելու հնարավորություն տվեց, այսօր ըստ էության նույն հնարքն է կրկնում՝ իրեն գցում է Ազատության հրապարակ ու նորից հավակնում թիվ մեկ «փրկչի» կարգավիճակին։ Լավ իմանալով, որ անգամ Նիկոլի իշխանությունից զզվողները, տեսնելով, որ այլընտրանքը Քոչարյանն է, փողոց դուրս չեն գա։

3-րդ ԷՋ - ԱՂԵՏԻ ԳՈՏԻ

Ասենք՝ մեր հասարակության քամահրական վերաբերմունքը հայոց լեզվի նկատմամբ կարելի է բացատրել այնպիսի հանգամանքով, ինչպիսին է հայերենի գործառական տարածքը, այսինքն՝ շատերն են մտածում, որ հայերենն իրենց պետք է միայն ՀՀ սահմաններում, այսինքն՝ իրենք կամ իրենց սիրասուն զավակներն արժանի են ավելի մեծ երկրներում գործելու և ապրելու ճակատագրին: 

ՍԱՏԻՐԻԿՈՆ

- Ի դեպ՝ ճի՞շտ է, որ սահմանների պաշտպանության համար պիտի ձեռք բերվեն ոչ միայն շներ, այլև ձիեր և այլ կենդանիներ։

- Բա իհարկե։ Ենթադրենք՝ ես կամ մի ուրիշ պաշտոնյա գնում ենք սահմանապահների աշխատանքին ծանոթանալու։ Դե հիմա խոզ ա, գառ ա, էդ ամեն ինչը պիտի տեղում լինի, չէ՞։ Այ նաև դրա համար է, որ բյուջեում նոր տող ենք ավելացնելու՝ «սահմանապահ ծառայությունը պատշաճ իրականացնելու նպատակով հատկացվում է բենզին, դիզվառելիք և այլ հեղուկներ»։

4-րդ ԷՋ - ԽԱՌՆԱՇԽԱՐՀ

ԼՈՒՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԱՏԻՐԻԿՈՆ

Մեծ հաշվով՝ այս ամենի արդյունքում մեր հպարտ քաղաքացիների համար միայն մի բան է փոխվել։ Առաջ գերի ընկնելու դեպքում պիտի զանգահարեին ԱԱԾ, իսկ հիմա կարող են զանգել ցանկացած բանկ, օնլայն վարկ վերցնել, վճարել ադրբեջանցիների մաքսատուրքը և շարունակել ճանապարհը։

ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ. 

Չորեքշաբթի օրը ՀՅԴ-ի հետ ռազմական դաշինք կկնքեք և կհայտարարեք, որ արյունով նվաճում են ոչ թե հողը, այլ իշխանությունը:

Сложно что-то объяснить человеку у которого в голове бегает одинокий и тупой таракан!

«Չորրորդ իշխանություն» թիվ 30։ Անցեք հղումով, թերթեք, անհրաժեշության դեպքում խոշորացրեք կամ տպագրեք ձեր տպիչով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   95869 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ