...

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան. Կենդանակերպի նշանը՝ Նոյեմբերիկ

Այս շաբաթը հագեցած կլինի հայրենափրկիչ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը վերջին 10 տարին Հայաստանում մշտապես բնակվող հայրենակիցներին կոչ կանեք մասնակցել Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին և այնտեղ մերժել Հայաստանի թուրքացումն ու ալբանացումը:

Երեքշաբթի օրը կդատապարտեք իշխանավորների գանձագողությունը, բայց միայն այսօրվա իշխանավորների, մի քիչ էլ՝ սերժական:

Չորեքշաբթի օրը ՀՅԴ-ի հետ ռազմական դաշինք կկնքեք և կհայտարարեք, որ արյունով նվաճում են ոչ թե հողը, այլ իշխանությունը:

Հինգշաբթի օրը ՊՇՌ թեստ կհանձնեք. կպարզվի, որ հավաքել եք կորոնավիրուսի հարուցիչների 21 տոկոսը:

Ուրբաթ օրը ձեզ կթույլատրեն Հայաստանից բացակայել և մեկնել Մոսկվա. կհայտարարեք հանրահավաքը անորոշ ժամանակով հետաձգելու մասին: 

Շաբաթ-կիրակի օրերին Մոսկվայում փորձեք մասնակցել դռնփակ հանդիպման: Ոնց ուզում է լինի, մի տեղ դուռը կբացեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3550 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ