...

Դա քո մասին էիր ասում

Դա քո մասին էիր ասում

Երեկ Նիկոլ Փաշինյանն ահագին խոսեց Հայկ Մարությանից: Նրա խոսքից մի մեջբերում անենք. 

«Ուզում եմ ընդգծել, որ մենք քաղաքական համընթաց պրոցեսներ ենք տարել և այդ ողջ շրջանում Հայկ Մարությանն ամեն ինչ անում էր, որ լինի մոտիկ, երբեմն ավելի մոտիկ, քան նեղ քաղաքական թիմը, և նույնիսկ այդ մոտիկությունը արձանագրելու համար կուսակցություն անդամագրվելու համար դիմում գրեց, և ես լիարժեք վստահությամբ եմ վերաբերվել նրա այդ մոտեցմանը՝ ի հեճուկս մեր բազմաթիվ թիմակիցների, ովքեր ասում էին, որ նա գալիս է որպես գաստրալյոռ և իրադրության փոփոխության դեպքում նա հին սցենարը մի կողմ է շպրտելու»:

Հիմա եկեք, այս նույն տեքստը թողենք նույնը, մենակ անունները փոխենք: Ստացվեց այսպես.

«Ուզում ենք ընդգծել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական համընթաց պրոցեսներ է տարել և այդ ողջ շրջանում Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում էր, որ լինի մոտիկ, երբեմն ավելի մոտիկ, քան նեղ քաղաքական թիմը, և նույնիսկ այդ մոտիկությունը արձանագրելու համար կուսակցություն անդամագրվելու համար դիմում գրեց, և Առաջին նախագահը լիարժեք վստահությամբ է վերաբերվել նրա այդ մոտեցմանը՝ ի հեճուկս իր բազմաթիվ թիմակիցների, ովքեր ասում էին, որ նա գալիս է որպես գաստրալյոռ և իրադրության փոփոխության դեպքում նա հին սցենարը մի կողմ է շպրտելու»:

Դուք որևէ տարբերություն գտա՞ք: Մենք էլ չգտանք: Մարդը, որ որպես գործիչ կայացել է, քաղաքական դաշտ է մուտք գործել, դրա աստիճաններով բարձրացել է ուրիշների հեղինակության, գաղափարախոսության հաշվին և հարմար պահին թռել է թիմից, հիմա ուրիշին է մեղադրում նրանում, ինչ ինքն է արել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   422 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ