...

Ձայնագրություն բարբառո

Ձայնագրություն բարբառո

Փոթորկվում է Հայաստանը: Կարելի է ասել, որ երկիրը ձայնագրությունների խաչմերուկ է դարձել: Աջ ու ձախ ձայնագրախեղդ ենք լինում:

Մի ձայնագրությունը, գիտեք, իշխանությունները տարածեցին, որտեղ ընդդիմադիր դեմքերը, հատուկ սպեցզակազով, իշխանությունների համար անհրաժեշտ քրեական հոդվածներով մտքեր են հայտնում: Համարյա ամբողջ քրեական օրենսգիրքը խցկել են ձայնագրությունների մեջ: 15 հոգու բռնել են այդ ձայնագրության հիմքով:

Մի հատ ուրիշ ձայնագրություն էլ հայտնվեց, որտեղ արդեն Նիկոլ Փաշինյանն է մտքեր հայտնում: Որտեղ ասում է՝ սրան բռնեք, նրան բռնեք: Էս ձայնագրությանը հետևած իշխանական աղմուկից մի բան հասկացանք. Հայաստանում այլևս դատաքննություն, փորձաքննություն, ընդհանրապես, քրեական վարույթ, բան, դրանք արդեն անիմաստ են: Դրանց փոխարեն արհեստական բանականությունն է գործ անում: Ասում են՝ Նիկոլի ձայնագրությունը կեղծ է. որովհետև արհեստական բանականությունը չի հավատում, որ վարչապետը նման բան ասած լինի: FIP-ին են գործի դրել, ինչ-որ տեխնիկա են խոդի տվել, որ ձայնագրությունը հերքեն:

Ու ի՞նչ է ստացվում, սրանից հետո, իմացեք, այն ձայնագրությունները, որոնք ընդդիմությանն են վարկաբեկում, դրանք ճիշտ են, որովհետև ընդդիմությանն են վարկաբեկում, իսկ այն ձայնագրությունները, որոնք իշխանությանն են վարկաբեկում, դրանք նաղդ սարքած, կեղծ ձայնագրություններ են, որովհետև արհեստական բանականությունն է այդպես ասում: Արհեստական բանականությունը հո խելքը հացի հետ չի՞ կերել, որ կանգնի, ասի՝ չէ, Փաշինյանը հենց այդպես էլ ասել է: Ու որպես փաստարկ բերի այն հանգամանքը, որ հենց Սամվել Կարապետյանը մի նախադասություն ասաց, մի ժամ հետո բռնել տվին: Փուռը կտան:

Ու ո՞նց Ստալինը չի ջոկել, Բերիային հրահանգեր ատոմային զենքի փոխարեն արհեստական բանականություն ստեղծել: Ինչքան ընդդիմադիր կար, սաղին արդեն կոնկրետ փաստերով պատին դեմ կտային, կգյուլլեին:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   134 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ