ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «ԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը Սնուպ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու համար, պատասխան առայժմ չկա»:
«ՉԻ». Հետաքրքիր է, տեսնես Սնուպ Դոգը գիտի՞, որ իրենից մինչև հիմա փող են ուզում: Կամ Հայաստանից իրեն ուղարկվող նամակները տե՞ղ են հասնում:
Բացառված չի, որ Սնուպ Դոգը չի պատասխանում, որովհետև բլոկել է Հայաստանից եկող բոլոր զանգերը, նամակները, գրություններն ու դիմումները, որ հանգիստը չխաթարեն:
Բայց ասեք, որ լավն էր ամերիկացի ռեփերի համերգը. փողը տվինք, համա չերգեց:
Իսկ ընդհանրապես, մինչ իշխանությունները 1,8 մլն դոլարի դարդն են լացում, նույն պահին Ադրբեջանը միլիարդավոր դոլարների հայց է ներկայացրել Հայաստանի դեմ: