...

Հակահեղափոխական, ուրիշ ոչինչ

Հակահեղափոխական, ուրիշ ոչինչ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է. ««Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների նախագիծը ոլորտի համար ունենալու է հեղափոխական նշանակություն»:

«ՉԻ». 5 տարի է անցել, սրանք դեռ հեղափոխության տրենդի մեջ են: Պրծել է հեղափոխականը, հիմա ձեր ցանկացած բարեփոխում մենակ հակահեղափոխական նշանակություն է ունենալու:

Խորհրդային տարիներին կրթության ոլորտում արդեն հեղափոխական բարեփոխումներ էին կատարվել: Սրանք հերթով այդ բարեփոխումները շուռ են տալու: 

Սկսել են հայոց պատմությունից, վերջացնելու են... չգիտենք էլ` որտեղ են վերջացնելու: Վերջը չի երևում: Ինչ դուրները չի գալիս, «բարեփոխում» են: Մենք դեռ չգիտենք, թե իրենց բարեփոխած դասագրքերում Հայաստանին ինչ տեղ են տալու, ինչ տարածքով, քանի քառակուսի կիլոմետր են բարեփոխելու երկիրը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   293 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ