...

Դուք էիք պակաս

Դուք էիք պակաս

Ղրղզստանի պաշտպանության նախարարությունն առաջարկել է Տաջիկստանի հետ սահմանի խնդրահարույց հատվածներում ՀԱՊԿ զորախումբ տեղակայել:

«ՉԻ». Աչքիդ է երևում: Ոնց հասկացանք, ղրղզներն ընդհանրապես թերթ չեն կարդում, առավել ևս՝ չեն հետևում հայկական մամուլին: 

Հակառակ դեպքում պիտի կտրոն քաշեին ու հերթ կանգնեին. Հայաստանից հետո: 

Սպասեք, տեսնենք՝ ՀԱՊԿ-ն ինչ է անում, ումով է անում, երբ է զորախումբ ուղարկելու Հայաստան, երբ է Հայաստանը դիմելու, որ զորախումբ ուղարկի, նոր դրանից հետո ձեր հերթը կգա: Կամ չի գա: Կարող է, մինչև այդ խնդիրներ առաջանան ղազախա-տաջիկական սահմանին, դրա հերթը առաջ գցեն: 

Մեծ հաշվով, ՀԱՊԿ-ի վիճակը վիճակ չէ. նրա անդամներից Ռուսաստանն ու Բելառուսը խրվել են Ուկրաինայի կողմերում, տաջիկներն ու ղրղզներն ինչ-որ սահմանամերձ տարածքների համար իրար են փրթում, Հայաստանն այստեղ խնդիրներ ունի, Ղազախստանն էլ մնացել է երկու կրակի՝ Ռուսաստանի ու Արևմուտքի արանքում: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   411 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ