...

Էլ ուրիշ հերոսի անուն չգիտեի՞ք

Էլ ուրիշ հերոսի անուն չգիտեի՞ք

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը ներկայացրել է որմնանկար, որ տեղադրված է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարանում: Որմնանկարում Վարդան Մամիկոնյանն ու իր զինվորները ծնկի են եկել մի խումբ սուրբ դեմքերի առջև, որոնց շարքում են նաև կաթողիկոս Գարեգին Բ.-ն ու իր եղբայրը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրասը:

«Ձեր ամօթի փոխարէն՝ կրկնակի ուրախութիւն, ձեր անարգանքի փոխարէն ցնծութիւն պիտի վայելէք և ապա դարձեալ պիտի ժառանգէք երկիրը, և յաւիտենական ուրախութիւն պիտի լինի ձեզ համար»,- գրված է որմնանկարի լուսանկարի ներքո:

«ՉԻ». Մնում է պարզել՝ Վարդան Մամիկոնյանը ծնկի է գալիս մինչև Ավարայրի ճակատամա՞րտը, թե՞ դրանից հետո: 

Իմիջիայլոց, կա տեսակետ, որ Գարեգին Բ-ի ու Եզրասի կողքին պատկերված դեմքերից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանն է: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   879 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ