Ինչպես հայտնի է, ԱՄՆ զինված ուժերը ձերբակալել և երկրի տարածքից դուրս են բերել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրային և նրա տիկնոջը։
Որոշ չճշտված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ և ողջունել Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու Դոնալդ Թրամփի այդ դարակազմիկ որոշումը՝ միաժամանակ գոհունակություն հայտնելով, որ ԱՄՆ վարչակազմն այս անգամ ցուցաբերել է զարմանալի ճշգրտություն, չնայած դրոշների նմանությանը՝ Վենեսուելան չի շփոթել Հայաստանի հետ, չնայած անունների նմանությանը՝ Նիկոլասին չի շփոթել Նիկոլի հետ, և արդյունքում՝ ձերբակալել է նրան, ում պետք էր, և ոչ թե «մյուս տղային»։
Միաժամանակ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր խորին մտահոգությունն է հայտնել այն փաստի առթիվ, որ Վենեսուելայի նախագահի հետ միասին ձերբակալվել է նաև նրա տիկինը, և հույս է հայտնել, որ այսուհետ այդ արատավոր երևույթը մեկառմիշտ դուրս կմղվի միջազգային պրակտիկայից։