...

Իլհամ, ուր է Նիկոլը, եղբայրը քո

Իլհամ, ուր է Նիկոլը, եղբայրը քո

Գազայում խաղաղության համաձայնագրի ստորագրության արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Փրամփն անսպասելիորեն շրջվել է դեպի Իլհամ Ալիևը, նրան անվանել «շատ ուժեղ առաջնորդ», ապա հարցրել, թե որտե՞ղ է նրա «հայրենակիցը» (համերկրացին)՝ ակնհայտորեն նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։ 

«ՉԻ»․ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է Թրամփը «մյուս տղային» համարել Ադրբեջանի նախագահի հայրենակիցը։ Տարբերակները մի քանիսն են։

1․ ԱՄՆ հատուկ ծառայություններն իրենց նախագահին զեկուցել են Նիկոլ Փաշինյանի կենսագրության, մեղմ ասած, մութ հատվածների ու նրա հնարավոր էթնիկ պատկանելության մասին։

2․ Թրամփի համար Ադրբեջանն ու Հայաստանը նույն երկիրն են։ Այդ դեպքում անհասկանալի է բոլոր նրանց խանդավառությունը, ովքեր համարում են, որ Թրամփը նոր պատերազմ թույլ չի տա։ Չէ՞ որ ըստ այդ տրամաբանության՝ դա այդ «նույն պետության» ներքին գործն է։

3․ Թրամփը նկատի է ունեցել այն, որ Իլհամ Ալիևի հայրը ծնվել է Հայաստանում (Սիսիանի շրջանում), դրա համար էլ նրան ու Նիկոլին համերկրացիներ է անվանել։

4․ Թրամփը ոչ մի ինֆորմացիա էլ չի ունեցել, պարզապես ուսումնասիրել է Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու եզրակացրել, որ իրեն նման կերպ կպահեր ու նման զիջումների կգնար միայն Ալիևի համերկրացին։

Թե այս տարբերակներից որն է ճիշտ՝ երևի կիմանանք առաջիկա «մի րոպե՝ մի բան ասեմ» թողարկումից։

ՎԱՐԿԱՆԻՇ

   111 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ