...

Ես ինձ շատ եմ սիրում

Ես ինձ շատ եմ սիրում

ԱԺԲ անդամ Արա Պապյանը գրել է. «Եթե ռուսաստանը քո դաշնակիցն է, դու չես կարող ավելի լավ երկիր լինել, քան ռուսաստանը»:

«ՉԻ». Էն, որ Ռուսաստանը մեր կանադահայ դիվանագետը փոքրատառով է գրում, վկայում է նրա դիվանագիտական որակների մասին: 

Բայց սպանում է ուրիշ բան. Արա Պապյանի նարցիսիզմը: Ինչ-որ մեկը պարբերաբար իրեն վերագրվող մտքեր է գրում, սա վերցնում, իր էջում շեյր է անում: Այսինքն՝ իր գրածը ուրիշի էջից է շեյրում: Յանի տեսեք՝ ինչ թույն դեմք եմ, իմ թևավոր խոսքերը սավառնում են սոցցանցերում: Իրեն ավելի շատ են մեջբերում, քան Նժդեհին: Բա... 

Վերջերս մեկը գրել էր, որ չի զարմանա, եթե պարզվի, որ Հայաստանում գործող արևմտամետները ռուսական գործակալներ են, ռուսամետներն էլ՝ արևմտյան գործակալներ, որովհետև Արևմուտքն ամենաշատը արևմտամետներ համարվողներն են վարկաբեկում, Ռուսաստանն էլ՝ ռուսամետները: Ասենք ձեզ՝ տրամաբանություն կա այս տեսակետի մեջ: Արա Պապյանը վկա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   419 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ