ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը ծավալուն ստատուս է գրել ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, որը սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Լևոն, դու ուր, Նիկոլ Փաշինյանն ուր...»:
«ՉԻ». «Երկրորդ դասագրքային օրինակը, որ հակադիր է առաջինին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Վերջին տասը տարիներին քաղաքական ամենավերջին բոմժերն անգամ նրա հասցեին ինչ ասես ասել են։ Եվ ինչպիսի՞ն է եղել նրա արձագանքը. լռություն, արժանապատիվ լռություն։ Բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում հասկանալ Տեր-Պետրոսյանի` 2008-ի տրիումֆի ֆենոմենը, այլոց շարքում պետք է ուշադրություն դարձնեն նաեւ խնդրի այս կողմի վրա. հանրությունը գնահատեց նաեւ Տեր-Պետրոսյանի հանդուրժողականությունը իր հասցեին հնչող հիշոցների նկատմամբ եւ դրանց հումորով վերաբերվելու ընդունակությունը»:
Էս Նիկոլ Փաշինյանն է ժամանակին գրել: Սրանով ինքն անդրադարձել է ամենավերջին բոմժերին, որոնք տարիներ շարունակ վայրահաչել և, ինչպես տեսնում եք, վայրահաչում են Առաջին նախագահի հասցեին, իսկ Տեր-Պետրոսյանն էլ իր բարձրությունից այդ հաչոցներն անպատասխան է թողնում:
Այնպես որ, երիտքպականներին ասենք, եթե չեն իմանում, թե ուր է ՀՀ Առաջին նախագահը, ապա նա իր տեղում է, իր բարձրության վրա, ու շարունակում է արժանապատիվ կերպով լռել:
Իսկ թե որտեղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը... ճիշտն ասած, զահլա չկա, գնալ, անդունդի եզրին կանգնել և փնտրել նրան: Գնացեք, դուք գտեք: