...

Եվս մեկ հարված պետությանը

Եվս մեկ հարված պետությանը

ԱԺ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ հավանություն են տվել ԱԱԾ արխիվների ոչնչացման մասին սկանդալային օրենքին: Գործող օրենքով ԱԱԾ աշխատակիցների, նրանց հետ համագործակցած անձանց և այլ տվյալները, փաստաթղթերը և նյութերը ենթակա են պահպանման ԱԱԾ-ում, առկա է նաև դրույթ, որ օրենքով սահմանված կարգով արխիվային նյութերը կարող են գաղտնազերծվել։

ԱԱԾ-ն առաջարկում է փոփոխություն իրականացնել՝ նշելով, որ լիազորված մարմնի՝ ԱԱԾ արխիվում գտնվող նյութերը կարող են գաղտնազերծվել կամ ոչնչացվել։ Այս մասին հայտնել է Փաստինֆոն:

«ՉԻ». Ծայրաստիճան վտանգավոր և պետական անվտանգությանը սպառնացող քայլեր են իրականացնում իշխանությունները: Ամենաապշեցուցիչն այն է, որ արխիվային նյութերը ոչնչացնելու նախաձեռնությունը պատկանում է հենց ԱԱԾ-ին: Այսինքն՝ այն մարմնին, որի համար արխիվային փաստաթղթերը սրբության սրբոց պետք է համարվեն, քանի որ դրանց հիմա վրա են նաև իրականացվում երկրի անվտանգության ամրապնդմանն ուղղված անհրաժեշտ օպերատիվ գործողություններ, բացահայտվում հանցագործություններ, հանցագործներ, լրտեսներ, ստեղծվում գործակալական ցանցեր և այլն:

Բոլոր նորմալ երկրներում հատուկ ծառայությունները արխիվային նյութերին վերաբերվում են որպես տեղեկատվության բացառիկ աղբյուր, դարերով դրանք պահպանում են, օգտվում դրանցից, սրանք որոշել են ոչնչացնել: Առայժմ մենակ մի բացատրություն ունենք. ինչ-որ հանցանքների կամ դավադրությունների, իրենց միջի գործակալների հետքերն են ցանկանում վերացնել: 

ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանի բոլոր ԿԳԲ-ական փաստաթղթերն առ այսօր պահպանվում են: Մենակ մի դեպք գիտենք, երբ որոշ ծավալի նյութեր են ոչնչացվել: Երբ Խրուշչովը Ստալինի մահից հետո իշխանության է եկել, կարգադրել է ծածուկ՝ գործող ընթացակարգերը շրջանցելով, ԿԳԲ-ի արխիվներից հանել և ոչնչացնել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում էին իր առնչությանը 1930-ականների ստալինյան ռեպրեսիաներին: 

Հիմա հատկապես ի՞նչն են ցանկանում թաքցնել կամ ինչի՞ հետքերն են ցանկանում վերացնել, հնարավոր է, երբեք չիմանանք:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   547 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ