...

Գաղտնի՝ ի լուր աշխարհի

Գաղտնի՝ ի լուր աշխարհի

ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը «Պետական գաղտնիքի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացնելիս ասել է. «Պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում այդ մասին տեղեկացնել ԱԱԾ-ին սահմանված կարգով»:

«ՉԻ». Սա մեզ խորհրդային անեկդոտ հիշեցրեց: Մեկը արտասահմանում բնակվող ազգականին նամակ է գրում: Նամակը սահմանված կարգի համաձայն ԿԳԲ-ում բացում են, տեսնում են մեջը բան չկա գրած: Էդ մարդուն կանչում են, հարցնում, թե էս ի՞նչ նամակ է, որ ոչ մի բան չես գրել:

Այդ մարդն էլ պատասխանում է. բայց ի՞նչ գրեմ, առանց այդ էլ ամեն ինչ պարզ է:

Հայաստանում մոտավորապես այդ վիճակն է: Մեզ մոտ մեկը փռշտում է, 5 րոպե անց բոլորն իմանում են: Սա չի նշանակում, որ օրենքի նախագիծը վատն է, պարզապես դժվար է պատկերացնել մի ոլորտ, որի մասին մինչև ամենավերջին վինտիկը դրսում չիմանան: Ի՞նչ պետական գաղտնիք կարող ենք ունենալ, եթե մեր քաղաքական ուժերի մի մասը դրսի էս հատվածին է ամեն օր «դակլադ» տալիս, մի մասն էլ՝ էն հատվածին: Մեկ-մեկ համացանցում գրառումներ ենք տեսնում, որ ընդհանրապես չպետք է լինեն: Մեր բանակի մասին, թե որտեղից ինչ սպառազինություններ ենք բերելու և այլն:

Այնպես որ, սկզբում գաղտնիք պետք է ունենալ, որ հետո այն պահել լինի:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   462 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ