...

Կլինի՞ մի քիչ հեռու խաղաք

Կլինի՞ մի քիչ հեռու խաղաք

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է․ «Նոյեմբերի 20-ին, ժամը 15։00-ին դատախազության դիմաց տեղի կունենա ակցիա ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։ Մեր ակտիվ մասնակցությամբ աջակցենք անազատության մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալներին և ցույց տանք, որ այս ապօրինությունների հետ չենք համակերպվելու»։

«ՉԻ»․ Այո, Հայաստանում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, և դրա դեմ պետք է պայքարել։ Ճիշտ այնպես, ինչպես պայքարում էինք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Բայց ամեն դեպքում Լևոն Ռոբերտովիչին խորհուրդ կտայինք հեռու մնալ ի պաշտպանություն քաղբանտարկյալների կազմակերպվելիք ակցիայից։ Մարդ ես, մեկ էլ տեսար՝ մեկը մոտեցավ ասաց «պրիվետ, Լյով»․․․ Բացի այդ էլ՝ եթե Ռոբերտ Քոչարյանն ու իր շրջապատը սկսում են պաշտպանել որևէ մեկին, դրանով իսկ ինքնաբերաբար կասկածի տակ են դնում վերջինիս քաղբանտարկյալ լինելը, այլ կերպ ասած՝ մեծ ծառայություն են մատուցում Նիկոլ Փաշինյանի գրպանային «իրավապահներին»։

Գուցե հենց դա՞ է պատճառը, որ քաղբանտարկյալների ցանկում ով ասես կա՝ բացի Քոչարյանից։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   201 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ