...

Գեներալը և Հայաստանի պարտավորությունները

Գեներալը և Հայաստանի պարտավորությունները

Հայկական բանակի գեներալ-լեյտենանտ, Ռուսաստանի Հայերի Միության խորհրդի անդամ, աֆղանական պատերազմի վետերան Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անհրաժեշտության դեպքում անպայման պետք է միջամտեն Տաջիկստան-Աֆղանստան սահմանին ստեղծված իրավիճակին և պաշտպանեն ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի սահմանները Աֆղանստանում ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո առաջացած անկայունությունից: Իսկ եթե որոշում ընդունվի ռազմական օգնություն ցուցաբերել ՀԱՊԿ անդամ պետությանը՝ Հայաստանը, անկախ ամեն ինչից, պիտի կատարի ՀԱՊԿ-ի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները:

Այս մասին նա ասել է «Արմենպրեսի» հետ զրույցում:

«ՉԻ». Նորատ Տեր-Գրիգորյանցը իսկապես անուրանալի ծառայություններ է մատուցել հայկական բանակի կազմավորման գործում: Նա իր լուման ունի Արցախյան առաջին պատերազմում մեր կերտած հաղթանակի մեջ:

Բայց Հայաստանը չի կարողանում նույնիսկ իր սահմանները պաշտպանել, ՀԱՊԿ-ը դա անելու ցանկություն չունի, իսկ գեներալը առաջարկում է գնալ ու պահել Տաջիկստանի սահմանները: Տեսնես հատկապես հայ-ադրբեջանական սահմանի ո՞ր հատվածից պետք է զորք հանենք ու տեղափոխենք Դուշանբե: Գուցե Շուրաբադի շրջանը ավելի կարևոր է հայերի համար, քան Մեղրու շրջանը:

Հայաստանի ղեկավարը պետք է անի նույն բանը, ինչ երկու ամիս է անում է Տաջիկստանի ղեկավար Ռահմոնը: Պետք է օրումեջ զանգահարի թալիբների ղեկավարին ու փաղաքշորեն խնդրի մի փոքր հարգել տաջիկական սուվերենությունը: Իսկ երբ թալիբները գրավեն տաջիկական որևէ քաղաք, մեր դեսպանը պետք է այցելի այդ քաղաք և ճանաչի թալիբների՝ այդտեղ գտնվելու իրավունքը: Ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանում Տաջիկստանի դեսպանը այցելեց Շուշի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   908 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ