...

Գլխների գալիքը գիտե՞ն

Գլխների գալիքը գիտե՞ն

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտարարել է, թե «ընդդիմադիր գործիչներն ու սառեցված սրբազանները մինչ օրս չհասկացան, որ քաղաքական իմպոտենտությունը բուժում չունի, կրում է խրոնիկ բնույթ, ու բուժման նպատակով Մոսկվա մեկնելը ապարդյուն է»։

Կառավարության հիմնական քարոզիչներից մեկը, անկասկած, իրավացի է։ Ընդ որում՝ ոչ միայն այն իմաստով, որ Մոսկվայից կամ որևէ այլ մայրաքաղաքից «տղա բերելն» անընդունելի է, այլ նաև հարցի, այսպես ասենք, ֆիզիոլոգիական իմաստով։ Համենայն դեպս մի բան ակնհայտ է՝ Տարոն Չախոյանը և բազմաթիվ այլ իշխանավորներ շատ լավ գիտակցում են, թե ինչ է տեղի ունենալու իրենց հետ իշխանափոխությունից հետո, ու հիմա պարզապես փաստն են արձանագրում՝ եթե իշխանափոխություն իրականացրածներն իմպոտենտ լինեն, ոչինչ չի ստացվի։ 

Նկատենք, որ առ այսօր որևէ ՔՊ-ական պաշտոնյա սեփական իշխանության ավելի ճշգրիտ ինքնագնահատական չէր տվել։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   411 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ