...

Գնացեք Գյումրի, նոր հայհոյանքներ կսովորեք

Գնացեք Գյումրի, նոր հայհոյանքներ կսովորեք

«Ով Նիկոլին կողմ քվեարկի, ուրեմն թող համարի, որ արժանի է «Սյունյանց ողջույն» մրցանակի»:

Հայտարարության հեղինակը ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն է:

«ՉԻ». Մի պահ պատկերացնենք, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը մասնակցում են ընտրություններին ու հաղթում: Բայց դե, ամեն դեպքում չեն կարող 100 տոկոս ձայն ստանալ. ոնց էլ լինի, Նիկոլը մի 10-20 տոկոս ձայն ստանալու է: Ի՞նչ են անելու Զաքարյանը և մյուս հանրապետականները իրենց 100 հազարից ավելի «անբարոյականի որդի» հայրենակիցների հետ: Ստիպելու են՝ արտագաղթե՞ն, թե՞ հատուկ գաղութ են կառուցելու ժողովրդի այդ խմբի համար: Դե, նման մարդկանց մյուս բանտարկյալների հետ պահելը նորմալ չի լինի:

Ինչ աստիճանի քաղաքական տգիտություն է անհրաժեշտ նման հայտարարություն անելու համար: Որքան պետք է իրավիճակը չգիտակցել ու չհասկանալ, թե ինչ տեղի ունեցավ, երբ անցած տարվա նոյեմբերի 10-ից սկսած ժողովրդին անվանեցին է՛լ ժեխ, է՛լ բոմժ, նման ոգով շարունակելու համար: Այսպես պահեցիք ձեզ, որ 5000-ից ավել մարդ չկարողացաք ձեր կողքին հավաքել:

Ինչ վերաբերում է հայհոյանքներին: Հայաստանում ամենակոլորիտային հայհոյանքները ծնվում են Շիրակի մարզում: Առաջարկում ենք, որ Զաքարյանը գնա Շիրակի մարզ ու հայտարարի՝ Սերժ Սարգսյանը պետք է վերադառնա իշխանության: Համոզված ենք՝ ահագին մեծ տպավորություններով կվերադառնա Գյումրիից, եթե իհարկե վերադառնա:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   734 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ