...

Բա հո պատահական մարդկանց փող չե՞ն տալու

Բա հո պատահական մարդկանց փող չե՞ն տալու

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը պարզաբանել է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրությունն ուշանում է, որովհետև իրենք նախ ուզում են հասկանալ գլխավոր մարզչի մոտիվացիան, ապա վստահ լինել, որ գլխավոր մարզիչը «գիտակցում է հայկական ֆուտբոլի զարգացման կարևորությունը»։

Մի խոսքով՝ ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականը գլխավոր մարզիչ չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ կամ Գվարդիոլան չի դարձել ՔՊ անդամ, կամ Մարիամիկը չի համաձայնվել իր թանկարժեք ժամանակից օրական 15 րոպե հատկացնել հայկական ֆուտբոլին։ Չնայած՝ եթե խնդիրն ընդամենը մոտիվացիան է, ապա կարելի է միանգամից գլխավոր մարզիչ նշանակել, ասենք, Տիգրան Ավինյանին։ Պետք է ընդամենը համոզել, որ իրադարձությունները տեղի են ունենում կանաչ դաշտում, որտեղ հարյուր հազարավոր մարդկանց էյֆորիայի հասցնող ինչ-որ խոտ է աճում, ոլորտում «ահագին փող ա ֆռում», իսկ ձախողումների համար միշտ էլ կարելի է մեղադրել ուրիշներին։ 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   537 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ