...

Թեժ է լինելու

Թեժ է լինելու

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը Aysor.am-ի hետ զրույցում անդրադարձել է ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին։ Այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզի թեկնածության մասին ու արդյո՞ք կլինեն արդար ընտրություններ, Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է. «Ես շատ եմ ափսոսում, որ Արասը մասնակցում է Ջիվանի (խոսքը «Ուրարտու» ակումբի նախագահ Ջևան Չելոյանցի մասին է) նման անհայտ ծագում ունեցող ինտրիգանի խարդավանքներին»:

«ՉԻ». Հիմա նույնիսկ քաղաքական դաշտում այսքան խարդավանքներ, հակասություններ ու փոխադարձ մեղադրանքներ չկան, որքան ֆուտբոլում: Հաշվեք, որ մեր ֆուտբոլում ավելի շատ քաղաքականություն կա, քան քաղաքականության մեջ:

Բաժանվել են ճամբարների. հայկական ֆուտբոլի հայտնի դեմքերի, հավաքականի նախկին խաղացողների ու մարզիչների մի մասը զորակցություն է հայտնել Արաս Օզբիլիզին, մի մասն էլ՝ երևի ավելի փոքր մասը, գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին: 

Թե որ չլիներ Բայդեն-Թրամպ նախագահական պայքարը, սա ամենաթունդ պայքարն է աշխարհում: Արմեն Մելիքբեկյանը իշխանության ներկայացուցիչ է համարվում, Օզբիլիսն էլ՝ ընդդիմության: 

Հռետորաբանությունն էլ նույնն է, ինչ քաղաքական դաշտում: Ընդդիմությունն ասում է. Մելիքբեկյանը քանդել է գյոզալ ֆուտբոլը, կրում է պարտություն պարտության ետևից, համարյա կապիտուլյանտ է, իշխանությունն էլ հայտարարում է, որ թույլ չեն տա նախկինների ռևանշը: 

Այնպես որ, դեկտեմբերի 23-ին Խանջյան փողոցում կարմիր բերետավորներին դիմավորեք. թեժ ընտրություններ են լինելու: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   499 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ