...

Հանուն ներքին թշնամիների ինստիտուցիոնալ բացահայտման

Հանուն ներքին թշնամիների ինստիտուցիոնալ բացահայտման

Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է Հայաստանում ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն, որը կգործի վարչապետի անմիջական ենթակայության ներքո։

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ փաստորեն «արտաքին հետախուզությունը» գործելու է վարչապետի ուղիղ ենթակայության ներքո, իսկ հակահետախուզությունը՝ ԱԱԾ կազմում։ Խնդիրն այն է, թե ինչո՞ւ է նոր ստեղծվելիք կառույցը կոչվում «արտաքին հետախուզություն», իսկ ինչ է, ներքին հետախուզություն նո՞ւյնպես կա։ Եթե այդպիսի անուն են դրել՝ ուրեմն կա։ Եվ դա, ի դեպ, նորություն չէ, աշխարհի բազմաթիվ երկրներում կան «արտաքին հետախուզական ծառայություններ»։ Բայց դրանք, որպես կանոն, ամբողջատիրական երկրներն են, որտեղ արտաքին և ներքին հետախուզությունները հստակ տարանջատվում են։ «Ներքին հետախուզությունները», որպես կանոն, զբաղվում են ոչ թե օտարերկրյա լրտեսների դեմ պայքարով (դրանով հակահետախուզությունն է զբաղվում), այլ սեփական երկրում «ներքին թշնամիներ», կամ՝ եթե կուզեք, «ժողովրդի թշնամիներ» բացահայտելով, մի խոսքով՝ հետախուզում է սեփական քաղաքացիներին։

Հիմա հասկացա՞ք, թե ինչու է այդ կառույցը գործելու վարչապետի ուղիղ ենթակայության ներքո։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   435 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ