...

Good bye, my love, good bye!

Good bye, my love, good bye!

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ասել է. «Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար: Իրենք ասում են՝ հարձակվում են այն Հայաստանի վրա, որն իրենցից 90-ականներին տարածք է խլել, իսկ հիմա հարձակվելու են դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա, այսինքն՝ հարձակվելու են քաղաքակիրթ աշխարհի վրա»:

«ՉԻ». Շախ Ռուսաստանին, մատ Ադրբեջանին: Մենք շփփցրած գնում ենք դեպի Եվրոպա, պրծավ, էլ թպրտալու տեղ չունեն: 

Այսինքն՝ կարող է և հարձակվեն, բայց խնդիրներ են ունենալու: Մենք այլևս քաղաքակիրթ աշխարհի մաս ենք կազմում, որ հարձակվեն, ասելու ենք՝ գիտե՞ք ինչ, հելեք, ռադ եղեք, չե՞ք տեսնում, Եվրոպայի ճանապարհին ենք, ոտի տակ մի ընկեք:

Ադրբեջանա-ռուսական տանդեմն էլ գլուխը քորելու է, ասի՝ վայ քու, արա, ո՞նց պահը բաց թողեցինք, պիտի հարձակվեինք, քանի դեռ սրանք քաղաքակիրթ չէին, քելեք, քելեք, ցրվանք տներով: 

Իսկ հակառակորդին լրիվ ապակողմնորոշելու համար արժե, որ Հայաստանի կեսը գնա Եվրոպա, մյուս կեսն էլ չերեզ Իրան դեպի Չինաստան: Այ, էդ ժամանակ լրիվ օքեյ կլինի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   246 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ