...

Հանրային քրեական հետապնդումը ո՞րն է

Հանրային քրեական հետապնդումը ո՞րն է

Բերդ համայնքում ՏԻՄ ընտրությունների արդյունքների հրապարակումից ժամեր անց ԱԱԾ-ն հանձնարարել է ձերբակալել Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետին։ Ընտրություններում նրանք սատարում էին «Զորավոր համայնք» դաշինքին, որն ավելի շատ ձայն է ստացել, քան ՔՊ-ն։

Կարելի է, իհարկե, Քրեական օրենսգրքում հատուկ հոդված սահմանել «Ընտրություններում իշխող քաղաքական ուժին առանձնակի ցինիզմով հաղթելու» վերաբերյալ, բայց խնդիրը դա չէ։ Զավեշտն այն է, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «․․․առերևույթ հանցանքի հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում»։ Որևէ մեկը կբացատրի՞, թե «հանրային քրեական հետապնդումը» որն է։ Այսինքն՝ ոչ թե իրավապահներն են հետապնդում, այլ հանրությո՞ւնը։ Համաձայնվեք՝ շատ հարմար ձևակերպում է։ Վաղը-մյուս օրը եթե իշխանափոխություն լինի, ու այս խայտառակության մեղավորներին պատասխանատվության ենթարկեն, նրանք հանգիստ կարող են ասել՝ դե մենք ի՞նչ անենք, հանրությունն է «քրեական հետապնդում հարուցել»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   896 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ