«Ռուսաստանի հետ պորտալարը պետք է կտրել». Արա Պապյան:
«ՉԻ». Փաստորեն կա ոչմիթիզականի նաև մոդիֆիկացված տարբերակը: Ի տարբերություն ոչմիթիզականի, որը գոռալով «ոչ մի թիզ հող չենք տալու»՝ կամաց-կամաց հանձնում է տարածքները, այս մի տեսակը նպատակ ունի միանգամից հանձնել և վերջացնել: Մի խոսքով փաթեթով լուծելու կողմնակից է, ի՞նչ իմաստ ունի ձգձգել:
Պորտալարը կտրում եք, որ ի՞նչ անեք: Այլընտրանքային պորտալար ունե՞ք, թե՞ Վիլսոնը խոստացել է ավիակիրներ ուղարկել:
Կարելի է ընդունել Ռուսաստանի քաղաքականությունը կամ չընդունել, քննադատել կամ պաշտպանել, բայց առաջարկել լուծումներ, որոնք միանգամից կվտանգեն Հայաստանի անվտանգությունը, կարող է միայն Պապյանը:
Պապյանի զավեշտալի և վտանգավոր մտքերի ֆոնին լրիվ հասկանալի է, թե ինչու են նրա զույգ որդիները մնացել Կանադայում: Ի՞նչ կապ ունի, որ իրենց ծնողն է. այսպիսի անհեթեթություններ դուրս տվող մարդու կողքին ապրելն իսկապես դժվար է: Եթե հանրային կյանքում է այսքան վտանգավոր, տանը իրեն ինչեր թույլ տված կլինի: