...

Հասնո՞ւմ է

Հասնո՞ւմ է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հեռակա դիմելով Արցախի ԱԺ պատգամավորներին, խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է. «Կներեք, կներեք այս ամբիոնից իշխանական տարբեր պատգամավորների՝ մեր երկու հանրապետությունների, մեր ժողովուրդների շահերին հակասող հայտարարությունների համար, բայց, իրականում, կուզեմ նաև անկեղծ ասել՝ ձեզ տեղն է»:

«ՉԻ». Պատկերացնում ենք՝ նման բան ասեր որևէ իշխանական պատգամավոր (իրենցից հեռու չի), արևմտամետ որևէ գործիչ, քաղհասարակության ներկայացուցիչ, «գրանտակեր»....

Պաաա՜, բմբուլները քամուն կտային: Էլ թուրք, էլ լամուկ, Էրդողանի ճուտ, Ալիևի հոգեզավակ, Ռուբիկ Հակոբյանը կոչ կաներ մի հատ մահապարտ ուղարկել էդ ասողի վրա...

Բայց ասողն ընդամենը ընդդիմադիր, ռազմահայրենասիրական խմբակցության ներկայացուցիչ է, էն էլ՝ դաշնակ: Տեղն է ձեզ... էս չգիտենք՝ ում ենք ասում, անհասցե է հասնում: 

Արցախցի պատգամավորներին է ասել, իրենք էլ պատասխանելու են, տեսնենք՝ ոնց են տեղը դնելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   361 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ