...

«Հայոց» բառը դրվեց Անկախության հռչակագրի կողքին

«Հայոց» բառը դրվեց Անկախության հռչակագրի կողքին

Երեկ ազգակործան պատուհասը մի այսպիսի արտահայտություն է արտաբերել․ «Բայց տարբերությունը ո՞րն է: Մեզ համար դա խնդիր չէ, մեզ համար հենց այդպես էլ պետք է լինի: Բայց եկեք կողքից նայենք, ասենք, մի րոպե՝ Հայաստանի Հանրապետությունն ինչի՞ իր բանակը չի անվանում Հայաստանի Հանրապետության բանակ, այլ Հայոց բանակ, հայերի բանակ: Բայց, կներեք, հայեր կան ամեն տեղ. հայեր կան Թուրքիայում, հայեր կան Իրանում, հայեր կան Վրաստանում, ամեն տեղ: Այսինքն՝ մի րոպե, այս բանակն այն հայերի բանակն է, այն հայերի ինչի՞ն է պետք բանակը: Պատկերացրեցի՞ք: Լավ, ամենահեռու երկրի անունը տամ, որ բան չլինի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայերին բանակն ինչի՞ համար է պետք»:

Բացատրենք այս թվացյալ ախմախության իրական բնույթը։ Հիշեցնենք՝ սկզբում հայոց պատմությունն են դարձնելու Հայաստանի պատմություն, հետո՝ բանակը, հետո՝ երևի լեզուն։

Ահա։ «Հայաստանի պատմության» ջատագովներն իրականում պաշտպանում են ադրբեջանցիների շահերը, որովհետև, համոզված եմ, իրենց պռատ գրքերում պնդելու են, որ մեր երկրում ապրել և բարգավաճել են նրանք՝ Ալիևի ցեղակիցները։ Բանակը հայոց չի լինելու, որովհետև այդտեղ ծառայելու են Հայաստան լցված ադրբեջանցիները ու հաստատ շարքային չեն լինելու։

Հասկացա՞ք՝ ինչու է Նիկոլն այդքան ատում «հայոց» բառաձևը։

Եվ մի՛ փորձեք նրան բացատրել, թե հայոց-ը նշանակում է թե՛ հայերի, թե՛ Հայքի, այսինքն՝ Հայաստանի։ Չի արձագանքելու։ Նա այդ հանձնառությունը չունի։

Գանք լեզվին։ Սա էլ կարելի է վերանվանել Հայաստանի։ Հետո կաթողիկոսին կասեն Հայաստանի, Ամենայն հայոցս ո՞րն է։ Իսկ հետո Հայաստանի շեյխ կունենանք։

Եվ խնդիրը Նիկոլը չէ։ Խնդիրը մենք ենք, որ նախ 2021-ին թույլ տվեցինք՝ մնա իշխանության, իսկ հիմա հլու-հնազանդ դիմանում ենք այս այլանդակությանը։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   965 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ