...

Վերջը գտան

Վերջը գտան

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Երևանի իրենց առանձնատանը ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Տիգրան Խաչատրյանը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին: Վերջինս մեղադրվում է Գորիսի բնակչին հրազենով վիրավորելու համար։

«ՉԻ». Պետք է մի քիչ սրբագրել ՔԿ-ի հաղորդագրությունը: Ոչ թե ձերբակալել են, այլ որոշել են ձերբակալել Լիսկայի որդուն:

Որովհետև եթե մարդուն իր տանն են ձերբակալում, նշանակում է՝ այնքան էլ չի հետախուզվել: Հետախուզելիս առաջին հերթին մարդու տունն են ստուգում:

Չնայած, Սուրիկ Խաչատրյանն էնքան անշարժ գույք ունի, հնարավոր է՝ մինչև հատ-հատ ստուգել են, այդպես մի քանի ամիս անցել է: 

Բոլոր դեպքերում, դարդ մի արեք, Տիգրան Խաչատրյանին ազատ են արձակելու: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրեն ինչքան բռնել են, ճիշտ այդքան էլ բաց են թողել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   373 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ