...

Հեքիաթն է կանչում

Հեքիաթն է կանչում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։

«ՉԻ». Հաա՜… դե որ էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդականն է ասում, ուրեմն՝ գործը լուրջ է: Այ, եթե էներգետիկ ռեսուրսների բյուրոյի սովորական խորհրդականն ասեր, կասեինք, որ թոզ են փչում:

Իսկ ընդհանրապես, Թրամփն ահագին անհամբեր մարդ դուրս եկավ: Անհամբեր սպասում է, թե երբ պիտի Ուկրաինան ստորագրի իր ընդերքը ամերիկացիներին փոխանցելու գործարքը, անհամբեր սպասում է, թե երբ պիտի Ռուսաստանը հաշտություն կամ զինադադար կնքի ուկրաինացիների հետ, Իրանը երբ պիտի համաձայնվի հրաժարվել միջուկային ծրագրերից, պաղեստինցիները երբ պիտի Գազայի հատվածից հեռանան Եգիպտոս:

Չմտածեք, թե հեգնում ենք: Ուղղակի նկատեցինք, որ համացանցում ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդականի խոսքը մեծ ոգևորություն է առաջացրել, «ԱՄՆ-ը դեղին քարտ ցույց տվեց Ադրբեջանին», «ԱՄՆ-ը մեր մեջքին կանգնած է» մակարդակի մեկնաբանություններով: Վերջին մի ամսում երևի մի 50 հատ նման դեղին քարտ ենք հաշվել:

Էն «Կարգին հաղորդման» մեջ պառավը որ ասում է. «Եքյա էշ է, մինչև հիմա հեքիաթների է հավատում», հիմա սրանք են: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   404 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ