...

Հեռու մնա, որքան կարող ես

Հեռու մնա, որքան կարող ես

ԱԺԲ ներկայացուցիչ Արա Պապյանը՝ անդրադառնալով քաղաքագետ, Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի հարցազրույցին, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս մարդը կրթություն է ստացել ԱՄՆ-ի փողերով, ապրում է ԱՄՆ-ում, վճարվում է ԱՄՆ-ի հարկառուների փողերից, բայց պուտինական է։ Ահա ինչ է լինում, երբ հոգևոր հայրդ ԼՏՊ-ն է»:

«ՉԻ». Մի հատ լավ խոսք կա. «Մարդ կա, որ գիտի, ու գիտի, որ գիտի: Դու նրա հետ ընկերացիր: Մարդ կա, որ գիտի, բայց չգիտի, որ գիտի: Դու նրան օգնիր: Մարդ կա, որ չգիտի, բայց գիտի, որ չգիտի: Դու նրանից զգուշացիր: Մարդ էլ կա, որ չգիտի, բայց չգիտի, որ չգիտի: Հեռու փախի´ր նրանից»:

Բայց Արա Պապյանից փախչելն այնքան էլ հեշտ գործ չի: Որովհետև տգիտությունը վիրուսի պես բան է, ավելի արագ է տարածվում ու սողոսկում ամեն ծակուծուկ: 

Նախ, Արա Պապյանը պատկերացում չունի իր սիրելի ԱՄՆ-ի կրթական համակարգի մասին, թե չէ կիմանար, որ Լիհայի համալսարանը մասնավոր բուհ է: Այսինքն՝ հարկատուների փողերով չի պահվում:

Բայց դա չի էականը: Փաստորեն, ըստ Արա Պապյանի, ով որ ԱՄՆ-ում արտահայտում է ամերիկյան պաշտոնական դիրքորոշումներին չհամընկնող տեսակետ, ուրեմն՝ պուտինական է: Այսինքն՝ նույնիսկ դա էլ չգիտի, որ ԱՄՆ-ը ժողովրդավարական երկիր է համարվում, որտեղ երաշխավորված է խոսքի և կարծիք հայտնելու ազատությունը: Մենակ Սովետի տակ մնացածը կարող է մտածել, թե ԱՄՆ-ը տոտալիտար երկիր է, որտեղ պետք է ասել միայն այն, ինչ իշխանություններն են պարտադրում: 

Մարդը զավակներին փախցրել է Հայաստանից, որ չծառայեն, տարել, տեղավորել է Կանադայում, ու հիմա ԱՄՆ-ի հարկառուների դարդն է անում: Այո, իրեն հարգող ցանկացած միջին վիճակագրական «ազգայնագետ» պիտի մտահոգվի ԱՄՆ-ի փողերով ու թքած ունենա հայկական բանակի, երկրի անվտանգության վրա: Ահա թե ինչ է լինում, երբ մարդու հոգևոր հայրը Վիլսոնի քարտեզն է ու 200 դոլար մուտքավճարը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3175 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ