...

Հեշտ ու համեղ. Ապխտած հավի մսով ռիզոտտո

Հեշտ ու համեղ. Ապխտած հավի մսով ռիզոտտո

Պատրաստեք ապխտած հավի մսով, շամպինյոններով ու բրնձով այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • ապխտած հավի 2 կրծքամիս
  • 2 բաժակ բրինձ
  • 1 գլուխ սոխ
  • 100 գ շամպինյոն
  • 1 հատ քաղցր կարմիր տաքդեղ
  • 1 բաժակ հավի արգանակ
  • 1 ճ.գ. կարրի (կծու)
  • 2 ճ.գ. կարագ
  • 4 ճյուղ մաղադանոս
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատեք, աղ արեք ու տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  2. Սոխը օղակաձև կտրատեք: Կտրատեք նաև շամպինյոնները: Երկուսը միասին տապակեք կարագի մեջ:
  3. Քաղցր տաքդեղը տաշեղաձև կտրատեք:
  4. Հավի կրծքամիսը խառնեք շամպինյոնների, սոխի ու քաղցր տաքդեղի հետ: Վրան լցրեք բրինձը, արգանակը, աղ ու պղպեղ արեք, ավելացրեք կարրին ու խառնելով՝ 25 րոպե եփեք:
  5. Մատուցելիս լցրեք մեծ ափսեի մեջ ու ձևավորեք կանաչիով: 
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   597 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ