...

Հեշտ ու համեղ. Ապխտած նրբերշիկով արգանակ

Հեշտ ու համեղ. Ապխտած նրբերշիկով արգանակ

Պատրաստեք այս համեղ արգանակը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 1,5 լիտր մսային արգանակ
  • 6 հատ ապխտած նրբերշիկ
  • 1 հատ բուլկի
  • 4 ճ.գ. կարագ
  • 2 ճ.գ. մաղադանոսի ու սամիթի կտրտած տերևներ
  • 1 պճեղ սխտոր
  • 1 թ.գ. քունջութի սերմեր
  • 4 ճ.գ. կտրտած կանաչ սոխ
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Արգանակը եռացրեք, աղ արեք, ավելացրեք կտրտած նրբերշիկներն ու 5 րոպե եփեք:
  2. Փափկացրած կարագը խառնեք քունջութի սերմերի, կանաչիների ու կտրտած սխտորի հետ, աղ արեք, խառնեք:
  3. Բուլկին կտրտեք, յուրաքանչյուր կտորի վրա կարագի խառնուրդը քսեք ու տապակեք ջեռոցում:
  4. Մատուցելիս նրբերշիկներով արգանակի վրա աղացած սև պղպեղ ցանեք ու վրան լցրեք կտրտած կանաչ սոխը:
  5. Արգանակը մատուցեք տապակած բուլկու հետ մեկտեղ:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   836 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ